ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները
18.11.2013 | 16:49

Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրին «Մեր տոնն է այսօր» խորագրով միջբուհական փառատոնը։

Այն իրականացվում էր Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Փառատոնին մասնակցում էր 13 ոչ պետական բուհերի շուրջ 30 ուսանող։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով տոների առթիվ, մաղթեց ներկա երիտասարդներին ուսանողական տարիներն օգտագործել նպատակային և ուսման տարիներին հնարավորինս շատ գիտելիք կուտակել։ Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը տոնական միջոցառումների ընթացքում փորձել է ներգրավել այն երիտասարդներին, ովքեր ասելիք ունեն։ Միջոցառումները նաև նրանց խնդիրները բարձրաձայնելու առիթ էին։ «Այս տարիների ընթացքում մենք հետամուտ ենք լինում ուսանողական խնդիրներին։ Տարեցտարի ավելի ու ավելի շատ հարցեր են լուծվում։ Միաժամանակ փորձում ենք անդրադառնալ նոր մարտահրավերներին»,- ասաց Կարեն Ավագյանը։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կետրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, ողջունելով երիտասարդներին տոների առթիվ, մաղթեց նրանց մշտապես լինել իրենց իրավունքի կրողը, արդարության ջատագովը։ «Ոչ պետական բուհերի ուսանողները տարբեր կրթական, մշակութային և այլ միջոցառումներում բազմիցս են իրենց լավագույն արդյունքներով ապացուցել, որ մրցունակ են։ Մաղթում եմ, որ պատվով կրեք սովորելու ձեր պարտականությունը։ Ուսանողական այս տարիները աշխատեք օգտագործել նպատակային»,- նշեց Արմինե Բարսեղյանը։

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ